«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Կնճիռներն արտացոլում են Ազգի հազարամյա իմաստնությունը

Կնճիռներն արտացոլում են Ազգի հազարամյա իմաստնությունը
20.01.2024 | 19:30

Մենք քայլում ենք ճակատագրի գծած արահետներով ու մեր ոտնահետքերով նկարում ենք Ազգի կնճիռները։ Ծերացել է Ազգը, սպիտակել է։ Ափսոս, մենք ուշ ենք ծնվել, մեզ կնճիռներն են բաժին ընկել։ Մեզնից առաջ մեր նախնիները նկարել են նրա արյունատար անոթներն ու երակները, հերոսական տարիներին նկարել են նրա մկանները, ոսկեդարին՝ նյարդերն ու ձայնալարերը, արյունն են հոսել, սիրտն են բաբախել, երգն են ղողանջել, միտքն են հղացել․․․

Բայց կնճիռներն էլ են կարևոր, շատ կարևոր են։ Դրանք արտացոլում են Ազգի հազարամյա իմաստնությունը, պատկառանք են ներշնչում նրա նկատմամբ։ Մենք խարխափում ենք, վարանում, սայթաքում, ընկնում, ոտքի կանգնում, հիասթափվում, հուսահատվում, բայց շարունակում ենք քայլել։ Մենք՝ ներքևում, լավ չենք տեսնում մեր անցած ուղին, մեր գծագրած պատկերը։ Դա մեր թոռներն ու ծոռները կտեսնեն դարեր անց, ու կգնահատեն մեր արած գործը, մեր ապրած կյանքը։ Կարևորն էն է, որ կանգ չառնենք, որ հասցնենք կատարել մեզ բաժին ընկած պարտականությունը։

Մենք՝ բոլորս, Ազգի զավակներն ենք՝ մեծ թե փոքր, վատ թե լավ, ներսում, թե դրսում։ Մեր գործը դժվար է, շատ դժվար, ինչպես դժվար է եղել մեր նախնիների գործը։ Առանձին-առանձին մենք երբեք չենք հասցնի ավարտել մեր բաժին գործը։ Եթե չենք ուզում մեր երեխաների ուսերին բարդել մեր անելիքը, պիտի միասին լինենք՝ ուզենք, թե չուզենք, իրար սիրենք, թե չսիրենք, պիտի միասին անենք մեր գործը, պիտի միասին կրենք մեր խաչը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5731

Մեկնաբանություններ